կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայտնի է անկարգությունների ժամանակ Ղազախստանի բանկերի կրած վնասի չափը

Հայտնի է անկարգությունների ժամանակ Ղազախստանի բանկերի կրած վնասի չափը

Ղազախական բանկերն անկարգությունների ժամանակ կրել են 4 միլիարդ տենգեի (9,2 միլիոն դոլար) վնաս։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը։

 

Այս գումարի հիմնական մասը կազմում է ոչնչացված բանկոմատների արժեքը՝ 1,6 մլրդ տենգե։ Բանկոմատներից գողացել են կես միլիարդ տենգե, գրասենյակներին հասցված վնասը կազմել է 750 միլիոն տենգե:

Փորձագետները նախկինում գնահատել են անկարգություններից հետո Ղազախստանի տնտեսության կրած վնասների ընդհանուր չափը։ Տվյալներ դեռևս չկան այն ձեռնարկությունների հստակ թվի մասին, որոնք ստիպված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը անկարգությունների պատճառով։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել էր, որ անկարգությունների հետևանքով վնասվել է մոտ 1300 բիզնես օբյեկտ, հարձակում է իրականացվել ավելի քան 100 առևտրի կենտրոնների և բանկերի վրա, այրվել է մոտ 500 ոստիկանական մեքենա։ Պետության ղեկավարի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ Ղազախստանում անկարգությունների տնտեսական վնասը կարող է կազմել 2-3 մլրդ դոլար։

  • Կիսվել: