շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Վիեննայում

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Վիեննայում

Ապրիլի 24-ին Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղադրված Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում։

Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի կողմից մատուցվեց սրբադասված նահատակների ոգեկոչման կարգ։

Ելույթով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը, ով շնորհակալություն հայտնեց Ավստրիայի ժողովրդին և իշխանություններին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար։ Նա նշեց, որ անցյալում գործած հանցագործությունների միանշանակ դատապարտման բացակայությունը, անպատժելիության մթնոլորտը ու ժխտողականությունը մարդկության դեմ նոր հանցագործությունների համար պարարտ հող են նախապատրաստում, ինչին քաղաքակիրթ աշխարհը հերթական անգամ ականատես եղավ 2020-2023թթ., երբ Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտման։

Դեսպան Պապիկյանն ընդգծեց նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով Հայաստանի կողմից միջազգային հարթակներում գործադրվող շարունակական ջանքերը:

Միջոցառմանը ներկա էին ավստրիացի հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի, ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներ։

 

  • Կիսվել: