Հայիթիի մայրաքաղաքում զինված հարձակում են գործել նախագահական պալատի և կառավարական շենքերի վրա
Հայիթիի մայրաքաղաքում զինված հարձակում են գործել նախագահական պալատի և կառավարական շենքերի վրա:
Բացի նախագահական նստավայրից, հարձակման են ենթարկվել ՆԳՆ շենքը և ոստիկանական վարչությունը։
Խմբավորումները պատերազմ են հայտարարել վարչապետին և պահանջում են նրա հրաժարականը։ Նրանք սկսեցին գրավել մայրաքաղաքը, հարձակվել մի քանի ոստիկանական բաժանմունքների, նավահանգստի, օդանավակայանի վրա, բանտերից ազատ արձակել 3700 բանտարկյալի։ Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։