շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանը Սիրիա նոր մարդասիրական օգնություն կուղարկի․ Մնացականյան

Հայաստանը Սիրիա նոր մարդասիրական օգնություն կուղարկի․ Մնացականյան

Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադիր հետևել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով Ղամիշլիում հայ հոգևորականի ու նրա հոր սպանության վերաբերյալ հարցին։

«Այն, ինչ կատարվեց երկու օր առաջ, շատ ցավալի է։ Մենք շարունակելու ենք ընդգծված տանել էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ՝ քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանությանայն քաղաքականությանը այդ տարածաշրջանում ու Սիրիայում ընդհանրապես: Մենք սերտ աշխատում ենք տարբեր գործընկերների հետ և բնականաբար՝ Սիրիայի իշխանությունների հետ, որպեսզի հաշվարկենք այն քայլերը, որոնք, անհրաժեշտության դեպքում, կարող ենք կատարել օգտակար լինելու համար: Մենք շարունակում ենք մեր մարդասիրական առաքելությունը Սիրիայում և պատրաստվում ենք այդ բնակավայրեր մարդասիրական նոր օգնություն հասցնել»,- ասաց Մնացականյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: