շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Հայաստանը ոչ պաշտոնապես հայտարարել է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ցուցակներում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ընդգրկելու անցանկալիության մասին. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը ոչ պաշտոնապես հայտարարել է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ցուցակներում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ընդգրկելու անցանկալիության մասին. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը ոչ պաշտոնապես հայտարարել է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ցուցակներում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ընդգրկելու անցանկալիության մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրանց թվում են Պետդումայի երեք պատգամավորներ, Կարաչայ-Չերքեզիայի Հանրապետության ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ։ Երևանը պաշտոնապես չի բացատրել մերժման պատճառներ։

«Մենք պատկերացում չունենք, թե ինչ վատ բան կարող էին թույլ տալ կոնկրետ այս անձինք Հայաստանի նկատմամբ... Կարող եմ միայն ենթադրել, որ նրանք գտնվում են ԵՄ պատժամիջոցների ցուցակում, և սա պաշտոնական Երևանի կողմից ԵՄ ավագների առջև մի տեսակ խոնարհվելու դրսևորում է»,–ճեպազրույցին ասել է Մարիա Զախարովան։

Նշել է` այս ռուս դիտորդներին հավատարմագրելուց հրաժարվելը խորապես ցավալի է։ Մոսկվան դա հաշվի կառնի Երևանի հետ իր հարաբերություններում։

  • Կիսվել: