Հայաստանը ՄԱԿ-ում կողմ է քվեարկել Գազայի հատվածում անհապաղ հրադադարի կոչ անող միակողմանի բանաձևի օգտին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան միաձայն կողմ են քվեարկել Գազայի հատվածում անհապաղ հրադադարի կոչ անող միակողմանի բանաձևի օգտին։
Փաստաթուղթը չի պարունակում որևէ պարտավորեցնող պահանջ՝ ազատ արձակելու պատանդներին և չի դատապարտում ՀԱՄԱՍ–ի ահաբեկչությունը։ Դեմ են քվեարկել տասներկու երկրներ, Իսրայելից բացի նաև ԱՄՆ-ն և Հունգարիան։ Վրաստանը ձեռնպահ մնացածների թվում էր։