կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանն ու Իրանը դիտարկում են ուղիղ ապրանքափոխանակության անցնելու հնարավորությունները

Հայաստանն ու Իրանը դիտարկում են ուղիղ ապրանքափոխանակության անցնելու հնարավորությունները

Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեպասն Արտաշես Թումանյանը ողջունել է իրանական կողմի՝ երկու երկրների միջև ուղիղ ապրանքափոխանակության մեխանեիզմներ մշակելու առաջարկը։

«Հայաստանի դեսպանատունը կարծում է, որ Իրանի հետ ներկայիս գործնական հարաբերությունները, առաջին հերթին , պետք է պահպանվեն, հետո նոր զարգանան»,- հայտարարել է Թումանյանն Իրանի առևտրային, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավար Մահսուդ Հանսարիի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ԻՀԻԳ-ը:

Թումանյանը նշել է, որ Հայաստանի դեսպանությունը պատրաստ է աջակցել Իրանի մասնավոր հատվածի գործարարներին հայկական շուկա մուտք գործելու համար։
Թեհրանի առևտրային, արդյունաբերության հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարն, իր հերթին, նշել է, որ այժմ Իրանը և Չինաստանը անցել են ուղիղ ապրանքափոխանակությանը՝ շրջանցելով ԱՄՆ-ի՝ Իրանի համդեպ կիրառած միակողմանի սանկցիաները, ինչը հանգեցրել է բանկային գործարքների նվազանը։


Հանսարին հույս է հայտնել, որ Իրանը և Հայասատանը նույնպես կկարողանան անցնել ուղիղ ապրանքափոխանակության։

  • Կիսվել: