չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանն ու Ադրբեջանը հետաքրքրություն են ցուցաբերում ՇՀԿ դիտորդի կամ երկխոսության գործընկերոջ կարգավիճակի նկատմամբ. Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը հետաքրքրություն են ցուցաբերում ՇՀԿ դիտորդի կամ երկխոսության գործընկերոջ կարգավիճակի նկատմամբ. Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը հետաքրքրություն են ցուցաբերում Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) դիտորդի կամ երկխոսության գործընկերոջ կարգավիճակի նկատմամբ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Դեռևս կան մի շարք հավակնորդներ դիտորդի կարգավիճակի, երկխոսության գործընկերների կարգավիճակի համար։ Նման հետաքրքրություն են ցուցաբերում արաբական մի շարք երկրներ, Հայաստանը, Ադրբեջանը, ասիական մի շարք երկրներ»,- ՇՀԿ նախարարների խորհրդի արդյունքներով Տաշքենդում լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը։

ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001թ.։ Նրա անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը։

Այս պահին Ադրբեջանն ու Հայաստանը ՇՀԿ երկխոսության գործընկերների կարգավիճակ ունեն։

  • Կիսվել: