ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չեն լինի․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չեն լինի․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը փորձում է իր ապրանքների արտահանումը վերակողմնորոշել դեպի Եվրամիություն, սակայն մատակարարումների ծավալը նվազագույն է՝ հակառակ լավատեսական հայտարարությունների, հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Սակայն մենք տեսնում ենք շատ ավելի էական ռիսկեր, որոնք կապված են Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու օրենսդրորեն ամրագրված նախապատրաստական ​​աշխատանքների հետ, որոնք, ի դեպ, Հայաստանի իշխանությունները իրականացնում են առանց ԵԱՏՄ դաշնակիցների հետ որևէ խորհրդակցության:

Սա Ռուսաստանի և մեր միության մյուս անդամ պետությունների կողմից առաջացրել է օրինական մտահոգություններ, որոնք արտացոլվել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների կողմից մայիսի 29-ին Աստանայում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում ընդունված համատեղ հայտարարության մեջ»,- ասել է նա:

  • Կիսվել: