«Հայաստանի Հանրապետություն». Ռուսաստանը փորձում է դառնալ տիեզերական տերություն
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Կոռուպցիան նույնպես լուրջ խնդիր է ռուսական տիեզերական ծրագրի համար: Ինչպես տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, «Էներգիա» հրթիռային եւ տիեզերական կորպորացիայի նախկին ղեկավար Վլադիմիր Սոլնցեւը եւ մի քանի այլ կասկածյալներ մեղադրվել են ՄՏԿ-ի մոդուլի էլեկտրոնային բաղադրիչային բազայի մատակարարման գործում 1 մլրդ ռուբլի հափշտակելու մեջ: Ռուսական տիեզերական ծրագրի իրականացման գործընթացում նման սկանդալներն ավելի ու ավելի հաճախ են պատահում:
Այսպիսով՝ Ռուսաստանը կանգնած է շատ բարդ խնդրի առջեւ, որի լուծման ուղիներից մեկն այլ երկրների հետ դաշինք կնքելն է: Զարմանալի չէ, որ «Լունա-25»-ը Ռոսկոսմոսի եւ Եվրոպական տիեզերական գործակալության համատեղ նախագիծն է. Խորհրդային Միության «փառահեղ օրերին» դա պարզապես անհնար էր պատկերացնել:
Իրոք, հաշվի առնելով ֆինանսների ու նորմալ ղեկավարների հետ կապված Ռուսաստանի խնդիրները՝ տիեզերքի հետագա յուրացման ամենաիմաստուն քաղաքականությունն այլ երկրների հետ դաշինքի կառուցումն է: ԱՄՆ-ը կարող էր ճիշտ գործընկեր լինել: Միջազգային տիեզերակայանի համագործակցությունն օգտակար էր բոլոր կողմերին: «Արտեմիդ» ծրագրի ուղղությամբ աշխատանքի գործընթացում ՆԱՍԱ-ն համագործակցում է այլ երկրների հետ:
Սակայն մինչ օրս Ռուսաստանը հրաժարվել է համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ ամենայն հավանականությամբ, տիեզերքի յուրացման գործում նախապատվությունը տալով Չինաստանի հետ գործակցությանը»: