Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը օժանդակություն է ընտրարշավին. Շոյգու
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը օժանդակություն է ընտրարշավին. Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Ռազմավարական գործընկերության համաձայնագիրը պետք է ընդգրկի կոնկրետ ոլորտներ, և յուրաքանչյուրը պետք է բավարար չափով մշակված լինի, ինչը դեռևս այդպես չէ»,- լրագրողներին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Նա նաև հայտարարել է, որ Գյումրու 102-րդ ռուսական բազան ապահովում է Հայաստանի անվտանգությունը, և դրա փակման համար որևէ նախապայման չկա։


