ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայ ժողովրդին եմ հայտնում իմ ցավակցություններները. Կարո Փայլանը՝ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Հայ ժողովրդին եմ հայտնում իմ ցավակցություններները. Կարո Փայլանը՝ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Երեւանում գործող «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ դիմել է հայ ժողովրդին և ցավակցություն հայտնել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փայլանը գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոկում։

«Երևանի առևտրային կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վերջին տվյալներով, մահացել է 6 մարդ, 16 հոգու մասին տեղեկություն չկա (15-խմբ.), կան բազմաթիվ վիրավորներ։ Հայ ժողովրդին եմ հայտնում իմ ցավակցություններները»,-գրել է նա։

  • Կիսվել: