ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայ–թուրքական փակ սահմանը բացվեց 30 տարի անց օգնություն ուղարկող բեռնատարների համար. թուրքական մամուլ

Հայ–թուրքական փակ սահմանը բացվեց 30 տարի անց օգնություն ուղարկող բեռնատարների համար. թուրքական մամուլ

Թուրքական մամուլն անդրադարձել է  Մարգարայի կամուրջով  Հայաստանից Թուրքիա բեռնատարներով օգնություն տանելուն։

Թուրքական տարբեր լրատվամիջոցներ հիմնականում գրում են, որ 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկու ուժեղ երկրաշարժերից հետո հարևան Հայաստանը տուժած տարածաշրջան է ուղարկել որոնողափրկարարական ջոկատներ, իսկ այսօր մարդասիրական օգնությամբ 5 բեռնատար է ուղարկել:

30 տարի անց հայ–թուրքական փակ սահմանը բացվեց Թուրքիային օգնություն տանող հայկական բեռնատարների համար։ Բեռնատարները Թուրքիա էին մտնում Ալիկանի սահմանային դարպասով, որը փակ էր 30 տարի ։

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր, որ Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։

  • Կիսվել: