չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի ու նրա հոր սպանության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը

Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի ու նրա հոր սպանության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը

«Իսլամական պետություն»-ը ստանձնել է այսօր Ղամիշլիում Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Տեր Աբրահամ քահանա Պետոյանի սպանության պատասխանատվությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Rudaw հեռուստաընկերությանը:

Հիշեցնենք, Հիշեցնենք, որ Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը. ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:
 
Հրաձգության հետևանքով Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի հայրը տեղում զոհվել է, 

րոպեներ անց զոհվել է նաև հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: 

Ահաբեկիչների կողմից բացված կրակից մեքենայում վիրավորվել է Հասիչեի եկեղեցու 

սարկավագ Ֆաթի Սանոն:

  • Կիսվել: