հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
ԱՄՆ-ն չի պլանավորում միջոցներ հատկացնել Իրանում ներդրումներ կատարելու համար. Թրամփ

ԱՄՆ-ն չի պլանավորում միջոցներ հատկացնել Իրանում ներդրումներ կատարելու համար. Թրամփ

Վաշինգտոնը մտադիր չէ ներդրումներ կատարել Իրանում՝ հակամարտության կարգավորման շրջանակում, բայց նաև չի արգելում մյուս երկրներին դա անել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Դա կեղծ տեղեկատվություն է: Դուք կարող եք ներդրումներ կատարել, եթե ցանկանում եք, ես դա չեմ արգելի: Բայց մենք՝ Միացյալ Նահանգներս, ներդրումներ չենք անի, նույնիսկ՝ 10 սենթ»,- ասել է Թրամփը։

Նա նաև հայտարարել է, որ չի բանակցում Պարսից ծոցի արաբական երկրների հետ Իրանի տնտեսությունում ներդրումների հարցով։

Ավելի վաղ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը տարածել էր Իրանի ու ԱՄՆ-ի միջև համաձայնագրի տեքստը, որում ասվում էր, որ «ԱՄՆ-ն և նրա տարածաշրջանային գործընկերները պարտավորվում են Իրանի վերականգնման ու զարգացման ծրագիր մշակել ՝ ապահովելով առնվազն 300 մլրդ դոլարի ֆինանսավորում»:

  • Կիսվել: