ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հասանովը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ արդյունավետորեն իրականացնելու սահմանազատման գործընթացը

Հասանովը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ արդյունավետորեն իրականացնելու սահմանազատման գործընթացը

Ապրիլի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ ցամաքային զորքերի շտաբում տեղի է ունեցել պաշտոնական խորհրդակցություն։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հանդիպմանը քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին ներկա օպերատիվ իրավիճակը, զորամասերի մարտական ​​պատրաստության միջոցառումները և զինվորականների կարգապահության վիճակը։

Հասանովը կոնկրետ խնդիրներ է առաջադրել՝ համագործակցել համապատասխան պետական ​​կառույցների հետ, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ արդյունավետորեն իրականացնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման գործընթացը և ապահովել անվտանգությունը։

  • Կիսվել: