Հարևանների հետ բարեկամական հարաբերությունն Իրանի առաջնահերթությունն է. Զարիֆ
Գոհունակություն հայտնելով Թեհրանում Հնդկաստանի ԱԳ նախարարին հյուրընկալելու կապակցությամբ Իրանի ԱԳ նախարարը հարևանների հետ բարեկամական հարաբերությունները համարել է Իրանի առաջնահերթությունը, գրում է parstoday.com-ը:
Երեքշաբթի օրը, իր թվիթերյան միկրոբլոգում Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը գրել է.«Հնդկաստանի ԱԳ նախարար Սաբրահ Մնիամ Ջայշանքարի հետ հանդիպման ժամանակ խորհրդակցել ենք երկկողմ հարաբերությունների ընդլայնման, առևտրական համագորխակցությունների ու տարածաշրջանային հարցերի շուրջ»:
Զարիֆը շեշտել է.«Հարևանների հետ ակտիվ հարաբերությունը Իրանի գերակայությունն է»:
Հնդկաստանի ԱԳ նախարար Սաբրահ Մնիամ Ջայշանքարը նախքան ՌԴ կատարելիք այցն Իրանի ԱԳ նախարարի հետ բանակցելու նպատակով, այսօր ժամանել է Թեհրան:
Հնդկաստանի ԱԳ նախարարի այցը Թեհրան կատարվել է նախորդ օրը Հնդկաստանի ՊՆ «Ռաջնաթ Սինգի» Իրան կատարած այցից ու Իրանի զինված ուժերի աջակցման ու ՊՆ բրիգադային գեներալ Ամիր Հաթամիի հետ հանդիպումից հետո: