կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հարևան երկրների հետ համագործակցությանն առաջնային տեղ հատկացնելը կնպաստի երկրի տարանցման ոլորտի բարելավմանը. իրանցի նախարար

Հարևան երկրների հետ համագործակցությանն առաջնային տեղ հատկացնելը կնպաստի երկրի տարանցման ոլորտի բարելավմանը. իրանցի նախարար

ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Սեյեդ Միադ Սալեհին ասել է.«Իրանի 13-րդ կառավարությունը առաջնահերթություն է տվել հարևան երկրների հետ համագործակցությանը, ինչը տարանցման լավ հնարավորություն կստեղծի երկրի համար», գրում է parstoday.com-ը:

Սալեհին հավելել է.«Իրանի տարածքը Արևելքի և Արևմուտքի միջև և Չինաստանից Եվրոպա բեռնափոխադրումների լավագույն ուղիներից մեկն է, և երկաթուղային տարանցման կարևորությունը պահանջում է, որ մենք այս ոլորտում իրար միացնենք միջանցքների բացակայող օղակները»:

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի ներկայությամբ, տեղի է ունեցել ներքին արտադրության 526 երկաթուղային սարքերի շահագործման արարողությունը։ Ճանապարհների և քաղաքաշինության նախարարն ընդգծել է հիմնական միջանցքներում առանցքային ենթակառուցվածքների ամրապնդման անհրաժեշտությունը:

 

  • Կիսվել: