ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հարձակում է կատարվել Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա

Հարձակում է կատարվել Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա

Ադրբեջանական լրատվական կայքերից և ադրբեջանական տիրույթի սոցցանցային հրապարակումներից պարզ է դառնում, որ Լոնդոնում հարձակվել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակվողները եղել են «Մահդիի ծառաների միություն» կոչվող շիա մահմեդական կազմակերպության անդամներ։

Լոնդոնի ոստիկանությունը բերման է ենթարկել դեսպանատան վրա հարձակված անձանց։ Կատարվածի առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն Մեծ Բրիտանիայի իշխանություններից պահանջել է ապահովել իր դիվանագիտական ներկայացուցչության և դիվանագետների անվտանգությունը։

  • Կիսվել: