կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Հարավային Օսիայի նախագահը վարչապետին պաշտոնից ազատել է

Հարավային Օսիայի նախագահը վարչապետին պաշտոնից ազատել է

Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը պաշտոնից ազատել է վարչապետին ու պաշտոնանկ արել հանրապետության կառավարությանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նախագահի կարգադրությամբ՝ կառավարությունն իր լիազորությունները կկատարի մինչև նոր կաբինետի ձևավորումը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ցխինվալի կենտրոնում հավաքված հարյուրավոր քաղաքացիներ պահանջել են երկրի կառավարության հրաժարականը այն բանից հետո, երբ լուրեր էին տարածվել տեղացի մի բնակչի սպանության մասին, որը բերման էր ենթարկվել Հարավային Օսիայի ներքին գործերի նախարարի դեմ մահափորձի կասկածանքով:

Ցույցերից հետո Հարավային Օսիայի վարչապետը ցույցերից հետո ասել էր, որ հրաժարական է տալիս՝ ցուցարարների պահանջով:

  • Կիսվել: