չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Հարավարևելյան Ասիայում ջրհեղեղի ու տեղատարափ անձրևների հետևանքով կան բազմաթիվ զոհեր, ավերված տներ ու խորտակված մեքենաներ

Հարավարևելյան Ասիայում ջրհեղեղի ու տեղատարափ անձրևների հետևանքով կան բազմաթիվ զոհեր, ավերված տներ ու խորտակված մեքենաներ

Թաիլանդում, Վիետնամում և Ինդոնեզիայում տեղատարափ անձրևների, ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 141-ի: Այս մասին տեղեկացնում են ասիական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Կենտրոնական Վիետնամում մեկ շաբաթից ավելի տևած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է 98 մարդ։ Վնասվել կամ ավերվել է ավելի քան 1000 տուն, ոչնչացվել են ավելի քան 80 հազար հեկտար բրնձի դաշտեր և գյուղատնտեսական այլ մշակաբույսեր։

Ինդոնեզիայի Սումատրա կղզում զոհվել է առնվազն 10 մարդ, վեց մարդ էլ անհայտ կորած է համարվում։ Ջրհեղեղների հետևանքով ջրի տակ է անցել ավելի քան 2000 տուն։

Հորդառատ անձրևները հարվածել են նաև Մալայզիային, որտեղ տուժած տարածքներից ավելի քան 19 հազար մարդ է տարհանվել։

Թաիլանդում ջրհեղեղը խլել է ավելի քան 40 մարդու կյանք։ Սա վերջին 25 տարվա ամենաուժեղ ջրհեղեղն է։ Աղետից տուժել է ավելի քան 3,2 միլիոն մարդ և երկրի 20 նահանգներ։

Ամենածանր վնասը կրել է Հաթյայ քաղաքում, որտեղ իշխանությունները որոշել են տարհանել բոլոր 160 հազար բնակչի։ Ակնկալվում է, որ իրավիճակը կկայունանա մեկ շաբաթվա ընթացքում։

Ջրհեղեղի հետևանքով մահացել է քառասունվեց մարդ։ Տուժածները հիվանդանոցներ են տեղափոխվում ուղղաթիռներով, որոնք միաժամանակ խմելու ջուր, սնունդ և դեղորայք են մատակարարում։

  • Կիսվել: