ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Հանտավիրուսի բռնկումն ավարտվել է․ ԱՀԿ

Հանտավիրուսի բռնկումն ավարտվել է․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը հայտարարել է, որ Hondius զբոսանավի վրա հանտավիրուսի բռնկումն ավարտվել է․ գրում է BBC News-ը։

Նավի վերջին ուղևորը, որը շփվել էր վարակվածների հետ, ավարտել է կարանտինը, թեստի պատասխանը բացասական է եղել, նա վերադարձել է տուն։

Մայիսի 25-ից ի վեր նոր դեպքեր չեն գրանցվել։

Հանտավիրուսի բռնկումը տեղի էր ունեցել շրջագայության դուրս եկած Hondius զբոսանավի վրա ապրիլ-մայիս ամիսներին՝ Ատլանտյան օվկիանոսում։

  • Կիսվել: