կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հանդիպել են Պուտինն ու ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը

Հանդիպել են Պուտինն ու ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է միջուկային օբյեկտների անվտանգությունը բարելավելու համար:

«Մենք մնում ենք աշխարհի անվիճելի առաջատարներից մեկն այս ոլորտում, մենք ոչ միայն գործում ենք, ակտիվորեն զարգացնում ատոմային էներգիան և այն համարում ենք էներգիայի էկոլոգիապես մաքուր ձև, մենք ամեն ինչ անում ենք միջուկային օբյեկտների անվտանգությունը բարելավելու համար», - ասել է Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նա ընդգծել է, որ Մոսկվան կամրապնդի համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ բոլոր ոլորտներում և երախտապարտ է գործակալությանը փոխադարձ քայլերի համար, ինչպես նաև պատրաստ է գործընկերների հետ կիսել իր լավագույն փորձը։

«Գիտեմ, որ այսօրվա հանդիպման օրակարգում ունեք հատկապես զգայուն և կարևոր հարցեր։ Եվ մենք, իհարկե, պատրաստ ենք դրանք քննարկել և անել ամեն ինչ՝ անվտանգությունն ապահովելու համար ցանկացած կետում, որտեղ այս կամ այն կերպ առնչվում ենք միջուկային էներգիայի հետ»,- ասել է Պուտինը։

Գրոսսին ընդգծել է, որ ծրագրում է Պուտինի հետ քննարկել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ռազմական ակտիվության խնդիրները։

 

  • Կիսվել: