շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հանդիպել են Հայաստանում ՌԴ-ի ու Սիրիայի դեսպանները

Հանդիպել են Հայաստանում ՌԴ-ի ու Սիրիայի դեսպանները

Ռուսաստանը հաստատում է իր համերաշխությունը Սիրիայի ղեկավարության և ժողովրդի հետ ՝ երկրի հյուսիս-արևմուտքում ահաբեկչական խմբավորումների հարձակումից հետո իրավիճակի սրման ֆոնին: Այս մասին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը։

Ինչպես հաղորդվում է՝ ՌԴ դեսպանն ընդգծել է Ռուսաստանի սկզբունքային և անփոփոխ դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Սիրիայի միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա:

  • Կիսվել: