Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 19-ին ժամանել է Թուրքիա, հանդիպում է ունեցել նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:
Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով: Հանդիպմանը ներկա է եղել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
Նախագահները Քահրամանմարաշում մասնակցել են «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացմանը: