երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածում աստիճանաբար զինաթափվել. Al Arabiya

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածում աստիճանաբար զինաթափվել. Al Arabiya

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածում աստիճանաբար զինաթափվել՝ հայտնել է Al Arabiya-ն:

«Գազայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը շարժման արտասահմանյան ղեկավարությանը տեղեկացրել է պաղեստինյան անկլավում զինաթափման և քաղաքացիական աշխատակիցների վերաբերյալ խաղաղ պլանի երկու կետի հետ իր համաձայնության մասին»,- ասված է հրապարակման մեջ:

Նախաձեռնության 5-րդ կետը նախատեսում է ՀԱՄԱՍ-ի ռազմականացված կառույցների և ոլորտում քաղաքացիական կառավարման համակարգի ու քաղաքացիական կառույցներում ներգրավված աշխատակիցների տարանջատում:

8-րդ կետում նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի կազմավորումների զինաթափման գործընթացը պետք է իրականացվի աստիճանաբար և միջազգային վերահսկողության ներքո, իսկ արմատական շարժման կողմնակիցների զենքը պետք է փոխանցվի ոչ թե իսրայելական կողմին, այլ նոր պաղեստինյան կառույցներին, որոնք կգործեն Խաղաղության խորհրդի հովանու ներքո և նրա հետ համակարգմամբ:

  • Կիսվել: