«ՀԱՄԱՍ»-ի պատվիրակությունը Եգիպտոսում կմասնակցի Գազայի վերաբերյալ համաձայնագրի քննարկմանը
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման ներկայացուցիչները վաղը կժամանեն Եգիպտոսի մայրաքաղաք՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի և պատանդների փոխանակման վերաբերյալ իսրայելական կողմի հետ համաձայնագրեր կնքելու հետագա գործողությունները, հայտնել է շարժման ղեկավարության ներկայացուցիչը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա տեղեկացրել է, որ վերջին մի քանի ժամում բանակցային գործընթացը վերսկսելու վերաբերյալ ինտենսիվ քննարկումներ են ընթանքում «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի և միջնորդների միջև։
Ըստ շարժման ղեկավարության ներկայացուցչի՝ «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդը շեշտել է, որ բանակցությունների ցանկացած փուլ պետք է սկսվի Գազայի հատվածից իսրայելական բանակի ամբողջական դուրսբերման պահանջների ընդունման հիման վրա: