շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Համաձայնության հասնելը կախված է Ամերիկայի որոշումից և կամքից. Իրանի ԱԳՆ խոսնակ

Համաձայնության հասնելը կախված է Ամերիկայի որոշումից և կամքից. Իրանի ԱԳՆ խոսնակ

Նշելով որ Իրանը եղել և մնում է ՀԳՀԾ-ում Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է, որ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններում համաձայնության հասնելը կախված է ԱՄՆ-ի որոշումից և կամքից, գրում է parstoday.com-ը: 

Երեքշաբթի օրը, Նասեր Քանանի Չաֆին իր թվիթերյան մկրոբլոգում գրել է.«ԻԻՀ-ն եղել և մնում է ՀԳՀԾ-ում, այն կողմը, որը պետք է համաձայնություն վերադառնալու համար ապացուցի իր բարի կամքը և հանձնառությունը, ԱՄՆ-ի կառավարությունն է»:

Քանանի Չաֆին հավելել է.«Մենք շարունակում ենք հանձնառու մնալ Իրանի շահերն ապահովող լավ, հզոր և կայուն համաձայնության կայացմանը: Սակայն համաձայնության հասնելը կախված է ԱՄՆ-ի կամքից ու որոշումից»:

Նշելով, որ բանակցություններում Իրանը ճկունություն է դրսևորել, Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հստակեցրել է.«Անշուշտ մտածում ենք համաձայնության մասին և ցանկանում ենք, որպեսզի մոտ ապագայում համաձայնությունը կայանա: Սակայն մեր քայլերն էմոցիոնալ չեն լինի: Համաձայնության կայացումը կախված է ԱՄՆ-ի քաղաքական որոշումից»:

  • Կիսվել: