ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Համացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո

Համացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո

Ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա հարձակումը «կազմակերպվել է Իվանիշվիլիի (իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, պատվավոր նախագահ-Խմբ.) ռեժիմի կողմից», հայտարարել է կուսակցությունը։

X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ կուսակցությունը տեղի ունեցածը որակել է «Իվանիշվիլիի ռեժիմի կողմից կազմակերպված համակարգված, խմբակային, դաժան հարձակում»։

Կուսակցությունը պահանջում է «միջադեպի անհապաղ և մանրակրկիտ հետաքննություն»։

«Այս քաղաքական դրդապատճառներով հարձակումը ընդդիմությանը վախեցնելու և բողոքի ցույցերը ճնշելու ակնհայտ փորձ է։ Նման գործողությունները երբեք չեն լռեցնի այն ձայները, որոնք պայքարում են Վրաստանի ժողովրդավարական և եվրոպական ապագայի համար», - նշել է «Հանուն Վրաստանի» կուսակցությունը։

Գախարիայի՝ հարձակումից հետո արված լուսանկարը Instagram սոցիալական ցանցում հրապարակել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։

  • Կիսվել: