ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Գրոսսին Պուտինի հետ հանդիպումն անվանել է «պրոֆեսիոնալ և անկեղծ»

Գրոսսին Պուտինի հետ հանդիպումն անվանել է «պրոֆեսիոնալ և անկեղծ»

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը բնորոշել է որպես «պրոֆեսիոնալ և անկեղծ»՝ նշելով, որ հիմնական թեմաները եղել են Զապորոժիեի ատոմակայանի միջուկային և ֆիզիկական անվտանգության ռիսկերի նվազեցումը։ Այս մասին ասված է կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Գլխավոր տնօրեն Գրոսսին նախագահ Պուտինի հետ չորեքշաբթի օրը կայացած հանդիպումը անվանել է «պրոֆեսիոնալ և անկեղծ»:

Քննարկումները կենտրոնացած էին Զապորոժյեի ատոմակայանում միջուկային անվտանգության դեռևս նշանակալի ռիսկերի նվազեցման կարևորության վրա»:

 

  • Կիսվել: