Գրոսին զգուշացնում է՝ «Բուշեր» ԱԷԿ-ում ռադիացիnն վթարի վտանգ կա
Իրանական «Բուշեր» ԱԷԿ-ի մերձակայքում տեղի ունեցած վերջին հարվածների ֆոնին ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին զգուշացրել է, որ դրա շուրջ ռազմական ակտիվությունը կարող է հանգեցնել լուրջ ռադիացիոն վթարի: Այս մասին տեղեկանում ենք ԱԷՄԳ-ի սոցցանցի պաշտոնական էջից::
«ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին զգուշացնում է, որ «Բուշեր» ԱԷԿ-ի՝ մեծ քանակությամբ միջուկային վառելիքով աշխատող կայանի մոտակայքում ռազմական գործողությունների շարունակումը կարող է հանգեցնել լուրջ ռադիացիոն վթարի՝ կործանարար հետևանքներ ունենալով Իրանի և նրա սահմաններից դուրս գտնվող մարդկանց ու շրջակա միջավայրի համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Գրոսին կոչ է արել դադարեցնել հարձակումները ԱԷԿ-ի և դրա շրջակայքի վրա՝ նշելով, որ դրանք զգալի սպառնալիք են ներկայացնում միջուկային անվտանգությանը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտնել էր, որ «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքը հայտնվել է ԱՄՆ-ի և Իսրայելի գնդակոծության տակ, ինչի հետևանքով աշխատակիցներից մեկը զոհվել է։ Սա արդեն չորրորդ միջադեպն էր «Բուշեր» ԱԷԿ-ի հետ կապված՝ փետրվարի 28-ից Իրանի շուրջ սկսված հակամարտությունից ի վեր։


