շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գնալով անխուսափելի է դառնում ռուս-թուրքական ռազմական բախումը. ռազմական փորձագետ

Գնալով անխուսափելի է դառնում ռուս-թուրքական ռազմական բախումը. ռազմական փորձագետ

Ռուս-թուրքական հակամարտությունը հիմա էլ տեղափոխվել է Ուկրաինա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը:

՛՛Գնալով անխուսափելի է դառնում ռուս-թուրքական ռազմական բախումը։
Հանուն արդարության՝ պետք է ասեմ, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի չլինի այդ բախումը, իսկ Թուրքիան՝ հակառակը, ամեն ինչ անում է, որպեսզի օր առաջ լինի այդ բախումը։

Սիրիայում, Արցախում, Ուկրաիանյում, Լիբիայում Ռուսաստանը և Թուրքիան տարբեր խրամատներում են և արտաքուստ ժպիտով դիվանագիտությունն անգամ արդեն լարված ժեստերը չի թաքցնում։

Ինքս կանխատեսել եմ մոտ շրջանում ռուս-թուրքական ռազմական բախում։ Այդ բախումը պետք է վերջ դնի երկարատև ռազմական գործողություններին, դրա համար այն լինելու արյունալի, և երկու կողմն էլ ձգտելու է ռազմական հաղթանակի, քանի որ գործողություններին հաջորդելու է երկարաժամկետ խաղաղություն՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: