շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իսրայելական ռեժիմի պաշտոնատար անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Աբդոլահիան

Իսրայելական ռեժիմի պաշտոնատար անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Աբդոլահիան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանը ՄԱԿ Միջազգային դատարանում ունեցած հաջողության համար՝ հայտարարելով, որ իսրայելական ռեժիմի պաշտոնատար անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։

«Ես կցանկանայի շնորհավորել Հարավային Աֆրիկայի ժողովրդին, Պաղեստինի ժողովրդին եւ Հարավային Աֆրիկայի արտաքին գործերի նախարար Նալեդի Պանդորին Միջազգային դատարանում սիոնիստական ռեժիմի դեմ տարած հաղթանակի համար»,- գրել է նա Х ցանցի իր միկրոբլոգում։

«Այսօր կեղծ իսրայելական ռեժիմի պաշտոնյաները ամենահայտնի մարդիկ են, որոնք պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն պաղեստինցիների ցեղասպանության եւ աննախադեպ ռազմական հանցագործությունների համար։

Ես պետք է մեկ անգամ եւս ընդգծեմ, որ Սպիտակ տան համատարած աջակցությունը սիոնիստների հանցագործություններին երբեք չի մոռացվի։ Ես իմ բոլոր գործընկերներին խնդրում եմ աջակցել Հարավային Աֆրիկայի գործողություններին Միջազգային դատարանում»,- ավելացրել է Աբդոլահիանը։

ՄԱԿ Միջազգային դատարանը Հաագայում երեկ հրապարակել է Իսրայելի դեմ ժամանակավոր միջոցների մասին որոշումը այն գործի շրջանակում, որը հարուցվել է Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցի հիման վրա՝ ՄԱԿ ցեղասպանության կոնվենցիայի խախտման մեղադրանքով՝ կապված գրոհների հետ Գազայի հատվածում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: