չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Գիտնականները նոր վիրուս են հայտնաբերել

Գիտնականները նոր վիրուս են հայտնաբերել

Ավստրալիայում գիտնականները հայտնաբերել են նոր պաթոգեն, որի փոխանցիչները հանդիսանում են չղջիկները, հաղորդում է The Telegraph-ը։

Պաթոգենն անվանվել է «Salt Gully» վիրուս։ Այն կապված է երկու այլ վիրուսների՝ Nipah-ի և Hendra-ի հետ, որոնք Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դասակարգում է որպես «առաջնային պաթոգեներ»։

Ներկայումս չկան ապացույցներ, որ «Salt Gully»–ն կարող է վարակել մարդկանց։ Ավստրալիայի ազգային գիտական ​​գործակալության հետազոտողները նշել են, որ չեն կարող վստահաբար ասել, թե ինչպես կզարգանա իրավիճակը ապագայում, և արդյոք դրա տարածումը կհանգեցնի հիվանդությունների բռնկման։

  • Կիսվել: