Գիշերը իսրայելցի բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 31 մարդու
Իսրայելցի բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 31 մարդու, ովքեր ծանր ապրումներ են ունեցել կամ վիրավորվել են իրանական հրթիռային հարձակման ժամանակ ապաստարաններ գնալիս, հայտնել են Իսրայելի շտապօգնության (MDA) մամուլի ծառայությունից։
«Գիշերվա ահազանգից հետո MDA բրիգադներ են գործուղվել՝ օգնելու մոտ 31 մարդու, ովքեր անհանգստության մեջ էին կամ վիրավորվել են դեպի ապաստարաններ ճանապարհին», – ասվում է հաղորդագրության մեջ: