Գիշերվա ընթացքում իրավիճակը կտրուկ սրվել է Իրանի և Իսրայելի միջև․ ամփոփում
Գիշերվա ընթացքում իրավիճակը կտրուկ սրվել է Իրանի և Իսրայելի միջև։
1. Իրանի հարձակումները
Իրանը լայնածավալ հրթիռային և անօդաչու հարվածներ է հասցրել Իսրայելի մի քանի քաղաքների ուղղությամբ՝ Թել Ավիվ, Երուսաղեմ, Հաֆա և այլ բնակավայրեր։
- Արձակվել է շուրջ 150 բալիստիկ հրթիռ և 100+ դրոն։
- Զոհվել է առնվազն 8 մարդ, կան տասնյակ վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ։
2. Իսրայելի գործողությունները
Իսրայելը թիրախավորվել է Թեհրանի պաշտպանական օբյեկտները, նավթի պահեստները և ենթադրյալ միջուկային կենտրոններ։
➤ Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է 70-ից ավելի մարդ, կա 300+ վիրավոր, այդ թվում և երեխաներ:
3. Միջազգային արձագանք
- ՄԱԿ-ը, ԵՄ-ն, Ռուսաստանն ու Չինաստանը կոչ են անում զսպվածության։
- ԱՄՆ-ն ռազմական պատրաստության է բերել մի շարք ուժեր Մերձավոր Արևելքում։
- Բրիտանիան լրացուցիչ ուժեր է ուղարկել տարածաշրջան։
4. Տնտեսական և քաղաքացիական ազդեցություն
- Մեծ ավերածություններ են արձանագրվել թե՛ Իսրայելի, թե՛ Իրանի քաղաքներում։
- Նավթի գները բարձրացել են, օդային երթուղիները փոխվել են։