ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Գինու մատակարարումները Եվրամիությունից Ռուսաստան հասել են նվազագույնին

Գինու մատակարարումները Եվրամիությունից Ռուսաստան հասել են նվազագույնին

Եվրամիությունից Ռուսաստան գինու մատակարարումներն անցյալ տարի նվազել են 14 տոկոսով՝ հասնելով ինը տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշին, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ հիմնվելով Եվրոստատի տվյալների վրա։

Անցյալ տարի Ռուսաստանը ԵՄ-ից գնել է 520 միլիոն եվրոյի գինի, ինչը 14 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Այս ցուցանիշը 2016-ից դարձել է ամենացածրը։ Դեկտեմբերին մատակարարումներն ամսական նվազել են 24 տոկոսով՝ հասնելով 41,6 միլիոն եվրոյի, որը ամենացածրն է 2025թ․ հունիսից։ Սակայն, տարեկան կտրվածքով, դրանք աճել են 50 տոկոսով։

Անցյալ տարի եվրոպացիները հիմնականում ներմուծել են մինչեւ 2 լիտր տարողությամբ «հանգիստ» գինիներ (272,9 միլիոն եվրո) եւ փրփրուն գինիներ (246,2 միլիոն եվրո)։ Տարվա արդյունքներով Ռուսաստանը ԵՄ գինու արտահանման մեջ զբաղեցրել է վեցերորդ տեղը։ Արտահանման հիմնական ուղղություններն են եղել Միացյալ Նահանգները (4,19 միլիարդ եվրո), Միացյալ Թագավորությունը (3,18 միլիարդ), Շվեյցարիան (1,15 միլիարդ), Կանադան (1,14 միլիարդ) եւ Ճապոնիան (942,7 միլիոն):

  • Կիսվել: