չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ղրիմում և նոր տարածքներում ընտրությունների նման բարձր արդյունքներ չէի սպասում. Պուտին

Ղրիմում և նոր տարածքներում ընտրությունների նման բարձր արդյունքներ չէի սպասում. Պուտին

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր համար անսպասելի էր սահմանամերձ և նոր շրջաններում ընտրողների ավելի բարձր մասնակցությունը, քան առհասարակ երկրում:
 
Ընդհանուր առմամբ այդ ուղղությամբ՝ պետական սահմանի ուղղությամբ, չնայած ահաբեկչական հարձակումներին, և մենք բոլորս դա արդեն լավ գիտենք, այդ տարածքներում ապրող քաղաքացիները ոչ թե պարզապես քաղաքացիական համարձակություն են ցուցաբերել, նրանք արիություն են ցուցաբերում։ Ոչ ոք, ինչպես և ես մտածում էի և ասում բոլորովին վերջերս, նրանց չի վախեցրել։ Եվ անհնար է վախեցնել մեր մարդկանց»,-ասել է նա կիրակի երեկոյան իր ընտրական շտաբ այցի ժամանակ ելույթ ունենալով լրագրողների համար։
 
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք արտաքին ուժերը, որոնք փորձում էին խարխլել Ռուսաստանի ներքաղաքական համակարգը, դաս կքաղեն ներկայիս նախագահական ընտրությունների արդյունքներից, Պուտինն ասել է, որ այն հաստատություններում, որոնք աշխատում են Ռուսաստանի դեմ, «այնքան էլ հիմար մարդիկ չեն նստած»:
ՌԴ գործող նախագահն ընդգծել է, որ Արևմուտքի խնդիրն այն է, որ այնտեղ շատ մարդիկ են մնացել, որոնք ԽՍՀՄ-ի դեմ կռվելուց բացի այլ ունակություն չունեն և շարունակում են կռվել Ռուսաստանի դեմ:
 
«Մասնագետների նոր սերունդներն իրատեսորեն են գնահատում իրավիճակը։ Կարծում եմ, որ նրանք ավելի նուրբ կգործեն։ Բայց Ռուսաստանի նկատմամբ իրենց նպատակները չեն փոխի»,-ասել է նա։

  • Կիսվել: