Ղրղզստանը եւ Տաջիկստանը համաձայնեցրել են պետական սահմանի 28,37 կիլոմետր հատված
2024թ. մարտի 24-29-ին Ղրղզստանի Հանրապետության Բատկենի մարզի Բատկեն քաղաքում տեղի է ունեցել երկու հանրապետությունների տեղագրական աշխատանքային խմբերի հերթական հանդիպումը ղրղզա-տաջիկական սահմանազատման վերաբերյալ։
Հանդիպման ժամանակ աշխատանքային խմբերը համաձայնեցրել են ղրղզա-տաջիկական պետական սահմանի 28,37 կիլոմետր հատված, տեղեկացրել է Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվել է, որ կողմերը կշարունակեն մնացած տեղամասերի նկարագրման աշխատանքը հաջորդ հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա Տաջիկստանի տարածքում։
Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համապատասխան արձանագրություն։