չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ղրղզստանում երկու երկրաշարժ են արձանագրել

Ղրղզստանում երկու երկրաշարժ են արձանագրել

Չորեքշաբթի գիշերը Ղրղզստանում 2,5 և 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ են արձանագրել։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել են հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

«Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հունվարի 24-ին ժամը 01:11-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում 2,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այն զգացվել է Իսիկ-Կուլ շրջանի Ջեթի-Օգուզ շրջանի Յշտիկ գյուղում և Տոն շրջանի Կաջի-Սայ գյուղում»,-ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Ըստ հաղորդագրության՝ ստորգետնյա ցնցումները կրկնվել են 02:38-ին  6,5 մագնիտուդով։ էպիկենտրոնին ամենամոտ գտնվող Իսիկ-Կուլի շրջանի Ջեթի-Օղուզ շրջանի Ղրղզստանի Յշտիկ, Կարա-Սայ, Բեդել և Ակ-Շիրակ գյուղերում երկրաշարժի ուժգնությունը կազմել է մոտ 3 բալ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: