հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր

Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր

Ղազախստանի Մանգիստաուի մարզում Ղազախստանի Ռազմածովային ուժերի զորավարժությունների ժամանակ տասնինը զինծառայող է ընկել Կասպից ծով, ինչի հետևանքով 9 մարդ զոհվել է, 3-ը փրկվել են, մնացածին որոնում են։ Այդ մասին հայտնել են հանրապետության Պաշտպանության նախարարությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ըստ նախնական տեղեկությունների՝ ծով է տարվել 19 զինծառայող։ Այս պահին արձանագրվել է 9 զինծառայողի մահ։ 3-ը փրկվել են, այդ թվում՝ 1-ը հոսպիտալացվել։ Ընթանում են մնացածի որոնումները», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Զինծառայողների որոնման համար ներգրավված են ավիացիան, ինչպես նաև Ղազախստանի Պաշտպանության նախարարության և հանրապետության ԱԻՆ ստորաբաժանումները։

«Անհապաղ դեպքի վայր են ուղարկվել փրկարարական ծառայությունների ուժերն ու միջոցները։ Որոնողափրկարարական գործողությանը ներգրավված են Ռազմածովային ուժերի, Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները, ավիացիան և այլ համապատասխան ծառայություններ», - ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: