շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ղազախստանում ջրհեղեղների պատճառով բացվել է սիբիրախտի օջախ 14 հին շիրիմ

Ղազախստանում ջրհեղեղների պատճառով բացվել է սիբիրախտի օջախ 14 հին շիրիմ

Վերջին 80 տարվա ընթացքում ռեկորդային ջրհեղեղների պատճառով Ղազախստանում հողի երես են դուրս եկել սիբիրախտով վարակվածների հին շիրիմներ։

Ural Week պարերականը զգուշացրել է վտանգավոր հիվանդության տարածման սպառնալիքի մասին՝ մեջբերելով Արևմտյան Ղազախստանի շրջանի անասնաբուժական բաժնի անասնաբուժական և սանիտարական անվտանգության բաժնի ղեկավար Նուրկայիր Կուսայինովի խոսքը։

Կուսայինովի հաշվարկներով՝ Ղազախստանի տարածքում հալոցքաջուրը հեղեղել է սիբիրախտով վարակված 8 անասնագերեզման և 14 շիրիմ: Դրանց մեծ մասը երկրի Սիրիմ շրջանում է։

Մասնագետը պարզաբանել է, որ սիբիրախտի սպորները կարող են երկար տարիներ մնալ հողում: Նա նշել է, որ ռիսկային գոտու բոլոր անասունները պատվաստված են վարակի դեմ և անասնաբույժների հսկողության տակ են։ Կենդանիները պատվաստվելու են նաև էմֆիգեմատոզ կարբունկուլի (Gangraena emphysematosa) դեմ։

Ղազախստանում ապրիլի 8-ին սկսվել է Ուրալի ջրհեղեղի սպառնալիքի տակ գտնվող բնակելի տարածքների տարհանման երկրորդ փուլը։ Այս պահին գետում ջրի մակարդակը հասել է 703 սանտիմետրի։ Անցյալ տարի առավելագույն արժեքը եղել է 557 սանտիմետր։ Ջրահոսքերը թափանցել են Ռուսաստանից, որտեղ հեղեղումների պայմաններում երկու ջրամբարներից ջուր են բաց թողնում։

  • Կիսվել: