չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ղազախստանում հեղեղումների պատճառով տարհանվել է շուրջ 98 հազար մարդ

Ղազախստանում հեղեղումների պատճառով տարհանվել է շուրջ 98 հազար մարդ

 Ղազախստանի այն տարածաշրջաններից, որոնք տուժել են հեղեղումներից, ապրիլի 11-ի ժամը 10:00-ի դրությամբ տարհանվել է շուրջ 98 հազար մարդ, նրանցից 32 հազար 856-ն՝ անչափահաս:

Ինչպես տեղեկանում ենք  «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ղազախստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը։

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ այդ ժամի դրությամբ ժամանակավոր տեղավորման կետերում գտնվում է 7173 մարդ, այդ թվում՝ 3494 երեխա։

Ջրածածկ տարածքներից պոմպահանվել է 8,8 մլն խմ հալոցքային ջուր, շարել են ավելի քան 1,4 մլն պարկատարա և 1,1 մլն տոննա իներտ նյութ։

Ղազախստանում գարնանային վարարաջրերի հետ կապված 2024 թ. բարդ իրավիճակ է ստեղծվել, 10 տարածաշրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել։ Ներկայիս հեղեղումները ամենամասշտաբայինն են վերջին 80 տարվա ընթացքում։

  • Կիսվել: