կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ղազախստանում ավերել են ուղղափառ գերեզմանատունը

Ղազախստանում ավերել են ուղղափառ գերեզմանատունը

Անհայտ անձինք Ղազախստանում ավերել են Մանգիսթաունի շրջանի Կիզիլսայ գյուղի ուղղափառ գերեզմանատունը։ Ինչպես տեղեկացրել է մարզի ոստիկանական վարչության ներկայացուցիչը, հարուցվել է վանդալիզմի քրեական գործ։

«Ոստիկանությունն իրականացնում է վանդալիզմի գործով հետաքննություն։ Այլ տեղեկություն չի հաղորդվում»,- inaktau.kz պարերականը մեջբերել է ոստիկանության ներկայացուցչի խոսքերը։ Ներկայացվել է լուսանկար, որում երեւում է մոտ 10 քանդված գերեզման։ Վնասի չափը պարզվում է։

Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ միջադեպի վայրում են գտնվում տեղի գործադիր մարմնի ներկայացուցիչները եւ իրավապահ մարմինների աշխատակիցները։ «Նյութերը ներառվել են նախադատական հետաքննությունների միասնական ցանկում, հանրապետության Քր.օր. 294 (վանդալիզմ) հոդվածով»,- ավելացրել են ոստիկանությունում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: