չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Ղազախստանում անկարգությունների ժամանակ տուժել է ավելի քան հազար մարդ

Ղազախստանում անկարգությունների ժամանակ տուժել է ավելի քան հազար մարդ

Ղազախստանում անկարգությունների ժամանակ տուժել է ավելի քան հազար մարդ, որոնցից գրեթե 400-ը հոսպիտալացվել են, 62-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում։ Այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից, գրում է ТАСС-ը։

Բողոքի ցույցերը Ղազախստանում սկսվել են հունվարի 2-ին Մանգիստաուի շրջանի Ժանաոզեն և Ակտաու քաղաքներում (երկրի հարավ-արևմուտք), որտեղ բնակիչները բողոքում էին հեղուկ գազի թանկացման դեմ: Երկու օր անց անկարգություններ սկսվեցին Ալմաթիում (հարավ-արևելք) և հանրապետության այլ քաղաքներում, ամենուրեք բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, կան զոհեր:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկու շաբաթով արտակարգ դրություն է մտցրել, կառավարությունը պաշտոնանկ է արվել։

  • Կիսվել: