Ղազախստանն իր քաղաքացիներին հորդորել է լքել Իրանը
Ղազախստանի Արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ Իսլամական Հանրապետություն այցելելուց՝ մինչև իրավիճակի կայունացումը: Հայտարարությունն արվել է Իրանի շուրջ շարունակվող լարվածության պատճառով, հայտնում են ղազախական ԶԼՄ-ները:
՛՛Ղազախստանի՝ ներկայումս Իրանում գտնվող քաղաքացիներին խորհուրդ է տրվում լքել երկիրը, պահպանել անվտանգության ուժեղացված միջոցառումները և խստորեն հետևել տեղական իշխանությունների առաջարկություններին՛՛,-ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Գերատեսչությունից նաև կոչ են արել քաղաքացիներին ուշադիր պլանավորել իրենց ուղևորությունները Մերձավոր Արևելքի երկրներ՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և դրա հնարավոր սրացումը։
Նշվում է նաև, որ Իրանում Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչությունները գործում են սովորականի պես։



