Ղարիբաշվիլին հայտնել է, թե որ դեպքում Վրաստանը կվերանայի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերանայել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, եթե Եվրամիությունը որոշի երկիրն ընդունել իր շարքերը: Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին, հայտնում են լրատվամիջոցները:
«Եթե մեզ ասեն, որ վաղը մենք դառնում ենք Եվրամիության անդամ, ապա կարելի կլինի շատ հեշտությամբ չեղարկել այն, վերանայել, վերափոխել կամ ընդունել նորը»,- ասել է Ղարիբաշվիլին:
Հիշեցնենք, որ նախօրեին ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն հայտարարել է, որ օրինագիծը չի համապատասխանում Եվրամիության սկզբունքներին և կարող է հետևանքներ ունենալ երկրի՝ Միությանն անդամակցելու համար: