չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ղարաբաղյան պատերազմի ավարտը տնտեսական օգուտ կբերի Իրանին. Իրանի նախագահ

Ղարաբաղյան պատերազմի ավարտը տնտեսական օգուտ կբերի Իրանին. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունների կարգավորումը տնտեսական բարենպաստ ազդեցություն կունենա Իրանում բնակվող մարդկանց համար:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, ելույթ ունենալով կառավարությունում՝ Ռոհանին հայտարարել է, որ տարաձայնությունների կարգավորումն օգտակար էր որոշակի տնտեսական գործողություններ իրականացնելու համար:

«Առաջինը Խոդաֆերինի ջրամբարի մասին համաձայնագիրն էր, որի շնորհիվ կկարողանանք էլեկտրականություն և ջուր ստանալ: Այդ ջրամբարի օգնությամբ կարող են 120 000 հեկտար տարածք ոռոգել»,- ասել է իրանցի նախագահը:

  • Կիսվել: