ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գերմանիայի փոխկանցլերը դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական աջակցության ավելացմանը

Գերմանիայի փոխկանցլերը դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական աջակցության ավելացմանը

Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության հարցերով նախարար Ռոբերտ Հաբեքը դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական աջակցության ավելացմանը:

«Այն ամենի հետ մեկտեղ, ինչ մենք անում ենք, շատ ուշադիր հետևում ենք, որ անխոհեմ քայլ չանենք, որը կարող է Գերմանիան վերածել Ռուսաստանի կողմից հարձակման թիրախի»,- հայտարարել է Հաբեքը Rheinische Post թերթին տված հարցազրույցում:

Նրա կարծիքով՝ Ուկրաինայի համար դժվար է հասկանալ հարցի նման ձևակերպումը։

Փոխկանցլերը հայտնել է հաջորդ շաբաթ օրինագծերի փաթեթ ներկայացնելու մտադրության մասին, որը կոչված է նվազեցնելու Գերմանիայի կախվածությունը ռուսական էներգակիրների մատակարարումներից՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների ավելի լայն օգտագործման հաշվին:

  • Կիսվել: