հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գերմանիայի կառավարությունը որոշել է Ուկրաինային մատակարարել «Leopard» տանկեր

Գերմանիայի կառավարությունը որոշել է Ուկրաինային մատակարարել «Leopard» տանկեր

Գերմանիայի կառավարությունը որոշել է Ուկրաինային «2A6» մոդելի «Leopard» տանկեր մատակարարել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն` հղում անելով Spiegel-ին։

«Որոշումն ընդունվել է. Գերմանիան Ուկրաինային Leopard 2 մարտական տանկեր կմատակարարի»,-հայտնել են Spiegel-ի աղբյուրները:

Պարբերականի տեղեկություններով` խոսքը «2A6» մոդելի տանկերի մի ամբողջ վաշտի մասին է, որոնք Բունդեսվերի սպառազինության կազմում են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Կիևին Leopard տանկերի մատակարարումը կազդի ՌԴ–Գերմանիա հարաբերությունների վրա:

  • Կիսվել: